Դարչինի անհավանական մոգական հատկությունները
Շատ մոգեր և էքստրասենսներ դարչինը համարում են ամենաուժեղ համեմունքներից մեկը: Այն ակտիվորեն օգտագործում են ոչ միայն՝ խոհարարության մեջ, այլ նաև՝ կենցաղային մոգության: Դարչինը պատկանում է Կրակի տարերքին:
Կա հինավուրց մի լեգենդ, որի համաձայն՝ դարչինն իր օգտակար և մոգական հատկությունները ստացել է Փյունիկից, ով հառնել է այս բույսի տերևների խարույկից: Այս համեմունքի մոգական հատկությունների մասին խոսելիս՝ կարելի է կարճ և պարզ ասել. անհնարինը կարող է դառնալ իրական:
Եվ այսպես, ինչո՞ւմ է դարչինի մոգական ուժը, և ինչպե՞ս այն ճիշտ օգտագործել:
Գումար գրավելու համար
Եթե ցանկանում եք, որպեսզի Ձեր դրամապանակում միշտ գումար լինի, ապա այնտեղ դրեք դարչինի փայտիկ՝ անանուխի տերևի հետ: Ձեր դրամապանակի բույրը իր կողմը կքաշի ֆինանսները:
Եթե պետք է մեծ գումար ծախսեք, ապա աղացած դարչինով շփեք Ձեր ձեռքերի ափերը և մտովի պատկերացրեք, որ ամբողջ գումարը ետ է գալու:
Բիզնեսում հաջողություն ունենալու համար խորհուրդ է տրվում թեյի մեջ դարչին ավելացնել: Այն ոչ միայն կավելացնի էներգիան, այլ նաև կօգնի կենտրոնանալ, գտնել ճիշտ որոշումներ և դառնալ ավելի վստահ:
Եթե ցանկանում եք գրավել գումարը դեպի տուն, ապա ջրի մեջ, որով հատակն եք լվանում, ավելացրեք աղացած դարչին:
Հաջողությունը գրավելու համար
Եթե Դուք ցանկանում եք հաջողությունը գրավել կոնկրետ 1 օրվա համար, ապա ձախ կոշիկի մեջ մի փոքր դարչին լցրեք:
Եթե Դուք պետք է ելույթ ունենաք հանրության առջև, ապա ելույթից մի քանի րոպե առաջ կերեք դարչինով պատրաստված թխվածքաբլիթ. այն Ձեզ ճարտարություն կշնորհի:
Եթե Դուք ուզում եք կատարել Ձեր ցանկությունը, ապա վաղ առավոտյան դուրս եկեք պատշգամբ կամ փողոց, ձախ ձեռքի ափի մեջ լցրեք աղացած դարչին, կենտրոնացեք Ձեր ցանկության վրա, փակեք աչքերը և փչեք դարչինի վրա. թող այն պտտվի Ձեր շուրջը և տարածվի օդում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը