
Ռոնալդուի մտերիմ ընկերը հայտնել է, թե որ ակումբում ֆուտբոլիստը կավարտի կարիերան

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մտերիմ ընկերը լրագրողի հետ զրուցում նշել է, որ պորտուգալացին ցանկանում է կարիերան ավարտել «Մանչեսթեր Յունայթեդում»: Այս մասին հայտնում է «talkSPORT»-ը:
Ռոնալդուի ընկեր Խոսե Սեմեդոն ասել է, որ ֆուտբոլիստը կարոտում է Անգլիան և երազում է, որ մադրիդյան ակումբը խաղա Անգլիայում: Դա անհնար համարելով՝ Խոսեն նշել է, որ Ռոնալդուն, ամենայն հավանականությամբ, կարիերան կավարտի Անգլիայում:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդում» է հանդես եկել 2003-2009 թվականներին։
Սիրարփի Աղաբաբյան