
Ռուսաստանի հետ աճող ապրանքաշրջանառությունը թուլացրել է Ադրբեջանի տնտեսությունը. ՀԲ

Ադրբեջանի, ինչպես նաև Հարավային Կովկասի ու ԱՊՀ-ի եվրոպական հատվածի այլ երկրների տնտեսությունն այս տարի անկում է ապրել՝ կախված Ռուսաստանից ունեցած ապրանքաշրջանառությունից, հայտնում է haqqin.a-ը:
Ինչպես ասվում է Համաշխարհային բանկի «Հումքի ցածր գներ ու թույլ արժույթներ» զեկույցում, բացասական միտումը կապված է նավթի գների նվազման, դրամական փոխանցումների կրճառման ու առևտրային օպերացիաների ծավալի հետ:
Որպես հետևանք՝ 2015թ. արդյունքով աճի տեմպերն այդ երկրներում կլինեն անցած տարվա ցուցանիշների 50%-ի մակարդակում:
Գործարար ակտիվության նվազումների ֆոնին ապրանքների արտադրությունը կկրճատվի 0,9%-ով, սակայն ամենազգալի անկումը տեղի կունենա հենց Ռուսաստանում՝ մինուս 3,8%:
Նշվում է, որ նավթ արտահող երկրներում (Ադրբեջան, Ղազախստան, ՌԴ), արտերկրից դրամական փոխանցումներ ստացող Հայաստանում, Տաջիկստանում, ամենից շատ կտուժեն տնային տնտեսությունները:
Պատճառը ապրանքների ներմուծման բարձր գներն են՝ պայմանավորված ազգային արժույթների արժեզրկմամբ, աշխատատեղերի կրճատմամբ: