Բերանի տհաճ հոտը՝ մի քանի լուրջ հիվանդությունների ազդանշան
Տարիներ շարունակ բժիշկներն ուսումնասիրել են, թե ինչպես կարող է բերանի տհաճ հոտը կապված լինել տարատեսակ հիվանդությունների հետ:
Բերանի հոտը ստուգող թեստերը նոր չեն: Հիպոկրատն առաջինն էր, ով կարողացավ գտնել բերանի տհաճ հոտի և հիվանդությունների կապը:
The Wall Street ամսագրի վերջին հրապարակումներից մեկում բժիշկները նշում են բերանի հոտի մեջ առկա քիմիական տարրերը բացահայտող տեխնոլոգիական սարքերի առաջընթացի մասին:
Իսկ ի՞նչ հիվանդությունների հետ կարող է կապված լինել բերանի տհաճ հոտը
1. Շաքարախտ– Կետոացեդոզ կոչվող քաղցր բերանի համը կարող է մատնանշել շաքարախտի հետ լուրջ խնդիրներ: Այս հոտն օրգանիզմում կետոնների կուտակման արդյունք է, որը ճարպերը որպես էներգիայի աղբյուր օգտագործելու արդյունքում առաջացած տարրն է:
2. Թոքերի քաղցկեղ- Ապացուցված է, որ որոշ կենդանիներ կարող են որոշակի հիվանդությունների հոտը զգալ, օրինակ՝ շաքարախտի: Գիտնականներն այժմ փորձում են զարգացնել «էլեկտրական քիթ» կոչվածը, որը կկատարի կենդանական այս ֆունկցիան: Հետազոտությունները դեռևս հստակ տեղեկություններ չեն տրամադրում, այնուամենայնիվ գիտնականները պնդում են, որ շուտով «էլեկտրական քիթն» ի վիճակի կլինի կանխորոշել թոքերի քաղցկեղն ու թոքային այլ խնդիրներ:
3. Երիկամների աշխատանքի վատացում- Մեր երիկամները մաքրում են արյունը ավելորդ տարրերից, այնպես որ, եթե դրանց աշխատանքը խաթարվում է, դրանք այլևս չեն կարողանում մաքրել արյունը: Սրա արդյունքում՝ օրգանիզմում ավելորդություններ են կուտակվում, որոնք նույնպես շատ հեշտ է պարզել շնչառական համակարգի ուսումնասիրության արդյունքում:
4. Ճարպակալում– Լոս Անջելեսում գտնվող հետազոտական կենտրոններից մեկն ուսումնասիրել և պարզել է, որ մարդու բերանի տհաճ հոտը կարող է կապված լինել նաև ճարպակալության հետ: Նրանք 792 մարդու են հետազոտել և պարզել են, որ որոշակի գազերի, օրինակ՝ մեթանի առկայությունը մեր շնչառության մեջ խոսում է ճարպերի կուտակման մասին:
5. Սրտի հետ կապված խնդիրներ- 2012 թվականին արված հետազոտությունը ցույց է տվել, որ բերանի հոտը սերտորեն կապված է սրտի խնդիրների հետ: Հետազոտության ընթացքում ուսումնասիրվել են սրտային խնդիրներ ունեցող մարդիկ, արդյունքում՝ պարզվել է, որ շնչառության որոշակի հոտ կա, որը նշմարում է սրտային խնդիրների մասին:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը