
Կարող էր լինել 1 միլիարդից ավելի

ՀՀ ֆինանսների մաքսային ծառայությունը երեկ վերջապես հրապարակեց արտաքին առևտրի ցուցանիշները` 2015 թվականի առաջին կիսամյակի համար։ Ըստ մաքսային ծառայության տվյալների` 2015 թվականի առաջին կիսամյակում ՀՀ-ից արտահանված ապրանք- ծառայությունների մաքսային արժեքը կազմել է 672.3 մլն ԱՄՆ դոլար։ Նախորդ տարվա առաջին եռամսյակում այդ ցուցանիշը կազմել է 704.8 մլն դոլար։ Այսինքն` մաքսային տվյալների համաձայն, ՀՀ արտահանումն այս տարվա առաջին կիսամյակում նվազել է 32.5 մլն դոլարով կամ 4.8%-ով։
Սակայն մաքսային ծառայության տվյալներից երևում է մեկ այլ` շատ կարևոր հանգամանք։ ՀՀ արտահանման մեջ կարևորագույն նշանակություն ունեցող ապրանքների մեծ մասը զգալի գնանկում է ապրել։ Ու պարզագույն հաշվարկները ցույց են տալիս, որ, եթե շուրջ 700 անուն ապրանք-ծառայությունները արտահանվեին նախորդ տարվա գներով, ապա արտահանումը միայն առաջին կիսամյակում կկազմեր 1 մլրդ 22.7 մլն դոլար։ Այսինքն, առաջին կիսամյակի համեմատ` մենք կունենայինք ոչ թե արտահանման անկում, այլ աճ` 317 միլիոն դոլարի կամ 47.3%-ի չափով։
Ամբողջական հրապարակումը՝ 168 Ժամ թերթի վաղվա համարում