
Ուժեղ երկրաշարժեր Ասիայում. կան տասնյակ զոհեր

Նվազագույնը 69 մարդ է մահացել Աֆղանստանում ու Պակիստանում երկրաշարժի հետևանքով, ասվում է ԶԼՄ-ների հաղորդագրություններում:
Աֆղանստանում, որտեղ գտնվել է ցնցումների էպիկենտրոնը, զոհվել է 17 մարդ, հայտնում է Reuters-ը: Եվս 55 մարդ վիրավորվել է:
Նշվում է, որ զոհերի թիվը կարող է ավելանալ: Հայտնի է, որ զոհերի թվում կա 12 աշակերտ մի դպրոցից, ովքեր մահացել են երկրաշարժից հետո առաջացած հրմշտոցի հետևանքով:
Պակիստանի հյուսիսում զոհվել է նվազագույնը 52 մարդ, հայտնում է DAWN-ը: Զոհերը գտնվել են շենքերում, որոնց տանիքներն ու պատերը քանդվել են:
Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,5-7,7 բալ:
Երկրաշարժից 40 րոպե անց տեղի է ունեցել 4,8 բալանոց ևս մեկ հետցնցում: