Բաժիններ՝

Ադելը ներկայացրել է Hello երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը

Բրիտանացի երգչուհի Ադելն արդեն հոգնեցնում է իր երկրպագուներին իր նոր ալբոմի լույսընծայմամբ: Անցած շաբաթ նա հայտարարեց, որ իր նոր՝ «25» կոչվող ալբոմը լույս կտեսնի նոյեմբերի 20-ին, սակայն արդեն ունենք հնարավորություն վայելել նրա Hello երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, հայտնում է starslife.ru-ն:

Սինգլը նոր ալբոմի մաս է կազմում: Տեսահոլովակը նկարված է սև-սպիտակ գույներով: Սյուժեի կենտրոնում զույգի փոխհարաբերություններն են:

Adel

«Կարծում եմ՝ «25» ալբոմը կդառնա վերջինն այդ տասնամյակում: Վերջին մի քանի տարում ես զգալի փոփոխություններ եմ նկատել իմ մեջ, հատկապես՝ մայրանալուց հետո: Ես ունեմ նոր՝ հասուն կյանք, այլ պարտավորություններ, որոնք նախկինում չունեի»,- ասել է երգչուհին իր վերջին հարցազրույցներից մեկում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս