Բաժիններ՝

Նորաձևության աշխարհը ցնցված է. Ռաֆ Սիմոնսը հեռանում է Dior նորաձևության տնից

Կուտուրիե Ռաֆ Սիմոնսը հեռանում է Dior նորաձևության տնից: Այս մասին ասվում է նորաձևության տան ղեկավարության հայտարարության մեջ:

Հաղորդվում է նաև, որ հայտնի դիզայները որոշել է հեռանալ «անձնական պատճառներով»: Ստացվում է, որ գարուն-ամառ-2016 հավաքածուն, որը նա ներկայացրեց վերջերս Փարիզի նորաձևության տանը, նրա համար վերջինն էր:

Ինչպես հայտնել են աղբյուրները, նորաձևության տնից հեռանալու որոշումը կայացրել են կուտուրիեն ու Dior-ի ղեկավարությունը. պարզապես կողմերը համաձայնության չեն կարողացել գալ հետագա համագործակցության պայմանների շուրջ:

Անձամբ Ռաֆը հայտնել է, որ նման որոշում է կայացրել «երկար մտորումներից հետո»:
Ռաֆ Սիմոնսը նորաձևության տան հետ համագործակցում էր գրեթե 4 տարի՝ զբաղեցնելով նորաձևության տան ստեղծագործական տնօրենի պաշտոնը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս