Բաժիններ՝

Zara-ի հիմնադիրը ճանաչվել է աշխարհի ամենահարուստ մարդ

Իսպանացի գործարար Ամանսիո Օրտեգան՝ Zara ցանցի խանութների հիմնադիրը, առաջին տեղն է զբաղեցրել աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանշային աղյուսակում, որը կազմել է Forbes ամսագիրը:

Նրա կարողությունը մի քանի օրում ավելացել է 3,9 մլրդ դոլարով՝ հասնելով մինչև 79,7 մլրդ-ի՝ շնորհիվ իրեն պատկանող Inditex ընկերության կապիտալիզացիայի աճի (ղեկավարում է Zara-ն):

Այդկերպ Օրտեգան երկրորդ տեղն է մղել Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսին, ում կարողությունը հոկտեմբերի 23-ին գնահատվում էր 78,1 մլրդ դոլար (նրա կարողությունն ավելացել է 572 մլն դոլարով): Երրորդ տեղում ներդրող Ուորեն Բաֆեթն է՝ 64,4 մլրդ դոլար կարողությամբ:

Forbes-ի միլիարդատերերի ամենամյա ցուցակում Օրտեգան զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը՝ 64,5 մլրդ դոլարով:

Bloomberg-ի տվյալով, որը հրապարակում է աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանշային աղյուսակը, իսպանացի միլիարդատերը զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը, նրա կապիտալը գործակալությունը գնահատում է 71,5 մլրդ դոլար:

Zara ընկերությունն Օրտեգան կնոջ հետ հիմնադրել է 1975-ին, 1988-ին բացվեց նրանց ցանցի առաջին խանութն արտասահմանում՝ Պորտուգալիայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս