Տղամարդը կնոջ տղային ստիպել է մուրացկանությամբ զբաղվել, անառողջ սեռական կրքերը բավարարել՝ կնոջ աղջկա հետ…
Դատարան է ուղարկվել 37-ամյա տղամարդու դեմ հարուցված քրեական գործը:
37-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ իր հետ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջ տղա երեխային շահագործելու նպատակով օգտագործելով վերջինիս նկատմամբ ունեցած իր վերահսկող դիրքը և հեղինակությունը՝ ստիպել է նրան զբաղվել մուրացկանությամբ, այնուհետև ստացել ու իր անձնական կարիքների համար ծախսել է դրա արդյունքում վաստակած ողջ գումարը:
Բացի այդ, ըստ մեղադրանքի, տղամարդը պարբերաբար անառակաբարո գործողություններ է կատարել կնոջ դստեր՝ ակնհայտ 14 տարին չլրացած աղջկա հետ` իր անառողջ սեռական կրքերը բավարարելու նպատակով պարբերաբար մերկացրել է նրան ու կատարել երեխայի սեռական բնազդը գրգռելու և նրա մոտ սեռական անառողջ հետաքրքրություն առաջացնելուն ուղղված գործողություններ` անպարկեշտ ձևով հպվել է մարմնի տարբեր մասերին, ձեռքերով շոյել նրա կրծքերն ու սեռական օրգանը, մերկացրել է իր առնանդամը, ցուցադրել նրան, իսկ որոշ դեպքերում առնանդամը տեղադրել է վերջինիս ազդրերի շրջանում և սեռական հարաբերությունների իմիտացիա ստեղծելով՝ ստացել է սեռական բավարարում:
Ըստ մեղադրանքի՝ այնուհետև՝ աղջկա 14 տարին լրանալուց հետո, շարունակել է պարբերաբար կատարել վերը նկարագրված անառակաբարո գործողություններն ակնհայտ 16 տարին չլրացած աղջկա նկատմամբ: Ավելին, ըստ մեղադրանքի, տղամարդն անչափահաս աղջկա հետ անառակաբարո գործողություններ կատարելու պատճառով վիճաբանել է նրա ավագ քրոջ հետ ու նրան պատժելու նպատակով՝ ապօրինի զրկել է ազատությունից` մեկ գիշեր պահել է տան նկուղում:
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 4 հոդվածներով, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: