Բաժիններ՝

«Լաց կլինեմ, եթե հետաձգեն Սուրբ Ծննդյան խաղերը». Արսեն Վենգեր

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալի հայտարարության մասին: Վան Գալը քննադատել էր Անգլիայի առաջնությունում ձմեռային ընդմիջում չլինելու փաստը:

«Երբ նոր էի սկսել աշխատել Անգլիայում, նույն բանն էի մտածում: Բայց հիմա ես լաց կլինեմ, եթե Ծննդյան տոների խաղերը հետաձգեն: Տոն օրերին ողջ Եվրոպան գալիս է Անգլիա, որպեսզի հաճույք ստանա խաղերից:

Սա շատ կարևոր է անգլիական ֆուտբոլի համար: Ծննդյան տոներին բոլորը հանգստյան օրեր ունեն, և մարդիկ նայում են Պրեմիեր լիգայի խաղերը: Սա Անգլիայի առաջնության առանձնահատկությունն է»:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս