
Ասսանժը Google-ն անվանել է Հիլարի Քլինթոնի «գաղտնի զենքը»

WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասսանժը պնդում է, որ Google-ը գաղտնի կերպով աջակցում է ԱՄՆ դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնին, գրում է De Morgen պարբերականը:
Ասսանժի խոսքով՝ Google ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Էրիկ Շմիդտն ապահովում է Քլինթոնի նախագահական ընտրարշավի նյութական-տեխնիկական աջակցությունը:
«Էրիկ Շմիդտը շատ մոտ է Բարաք Օբամայի ու Հիլարի Քլինթոնի հետ: Նա գաղտնի ընկերակցության մեջ է, որն ապահովում է Քլինթոնի նախագահական ընտրարշավի նյութատեխնիկական աջակցությունը: Շմիդտը գաղտնի զենք է, ում մասին գիտի ընդամենը մի քանի մարդ»,- հեռախոսազրույցում պատմել է Ասսանժը:
Նա նաև հավելել է, որ Google-ն ու Facebook-ն տեղեկությամբ են ապահովում ԱՄՆ Ազգային անվտանգության ծառայությանը: