
Քիմ Քարդաշյանը հրապարակել է իր ու Քանյե Ուեսթի նշանադրության էքսկլյուզիվ լուսանկարը

Քիմ Քարդաշյանը ցուցադրել է իր ու Քանյե Ուեսթի նշանադրության էքսկլյուզիվ լուսանկարը, որը նախկինում չի հրապարակել:
Լուսանկարում երևում է, թե ինչպես է երջանիկ զույգը գրկախառնվում ու համբուրվում դատարկ մարզադաշտի ֆոնին, ապա Քիմը ցուցադրում է իր մատանին, հայտնում է spletnik.ru-ն:
2 տարի առաջ ռեփերն առաջարկեց իր սիրելիին՝ ամուսնանալ նրա ծննդյան 33-րդ տոնակատարության ժամանակ:
Երաժիշտը դրա համար վարձակալել էր ողջ մարզադաշտն ու 50 երաժշտից բաղկացած նվագախումբ, որի երաժշտության ներքո էկրանին հայտնվեց «Ամուսնացիր ինձ հետ» գրությունը:
Քանյեն Քիմին նվիրեց 15 կարատանոց ադամանդե մատանի ոսկերչական Lorraine Schwartz բրենդից: