
Կանադայի նոր վարչապետը հիացրել է իր պարով ու դաջվածքներով

Կանադայի երկրորդ ամենաերիտասարդ վարչապետ Ջասթին Տրյուդոն դարձել է համացանցի նոր սիրելին: Նոր վարչապետը հատկապես հիացմունք է առաջացնում կանանց շրջանում:
Բացի այդ, The Mirror-ը Կանադայի նոր վարչապետի ընտանիքն անվանել է «ամենասեքսուալ քաղաքական դինաստիան Քենեդու ժամանակներից ի վեր»:
Տրյուդոյի հայրը նույնպես եղել է Կանադայի վարչապետ 1968-1984 թվականներին:
Համացանցի օգտատերերը Տրյուդոյին անվանում են «ամենասեքսուալ քաղաքական գործիչ»:
Տարածում է ստանում տեսանյութը, որտեղ 43-ամյա նորանշանակ վարչապետը պարում է Մոնրեալում India Canada Association-ի միջոցառմանն էթնիկ երաժշտության ներքո:
Ուշադրության կենտրոնում են հայտնվել նաև նրա կինն ու երեք երեխաները: Տրյուդոյի կինը նախկին հաղորդավարուհի ու մոդել Սոֆի Գրեգուարն է:
Սակայն առավել բուռն քննարկումներ են ծավալվում նրա դաջվածքների շուրջ: