
Լրագրողներն ինձանից այլևս չեն ստանան զվարճալի վերնագրեր

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի «Վեսթ Հեմի» դեմ խաղից առաջ հայտարարել է, որ կփոխի իր վերաբերմունքը լրագրողների նկատմամբ:
«Դուք այլևս ինձանից զվարճալի վերնագրեր չեք ստանա: Ես Ձեզ հետ կվերաբերվեմ այնպես, ինչպես Ձեր ղեկավարներն իմ հետ` առանց որևէ հարգանքի:
Ես հիմա չեմ խոսում ֆուտբոլի մասին: Ես պատրաստ եմ ընդունել յուրաքանչյուր, նույնիսկ՝ ամենահիմար քննադատությունը ֆուտբոլի մասին: Բայց այն անհեթեթությունները, որ Դուք գրում եք անձնական կյանքի մասին…
Դա ինձ դուր չի գալիս, այդ պատճառով էլ մենք կանցնենք մասնագիտական հարաբերությունների այլ հարթակ»,- ասել է Մոուրինիոն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը