Լավ է, թող մարդիկ զբաղվեն. Դիանա Գրիգորյանը՝ սցենար գրելու համար ամիսը 3-ից 4 միլիոն դրամ ստանալու մասին. Life.panorama.am
Life.panorama.am-ն գրում է. Երեկ համացանցում լուրեր էին տարածվել, ըստ որոնց սցենարիստ Դիանա Գրիգորյանին մոտ կանգնած աղբյուրները վստահեցնում են, որ (մեջբերում ենք)՝ «Այնպես է ստացվել, որ Դիանա Գրիգորյանի մասին խոսում են ավելի շատ, քան Սահմանադրական փոփոխություններից:
Այսօր բոլորին հետաքրքրում է թե «Հարազատ թշնամի», «Դժվար Ապրուստ», հիմա էլ «Առաջնորդները» սերիալի սցենարիստի, «Առաջնորդերը»-ի գլխավոր դերակատարներից մեկի ամեն քայլն ու շարժումը, մասնավորապես, թե ինչքան է վաստակում նա: Եվ այսպես այսօր մեկի հետ էի խոսում, ով, ի դեպ, ժամանակին աշխատել է Արմենիա թիվիում և ահա թե ինչ է ասում նա.
«Դիանան մենակ սցենար գրելու համար ամսեկան 3-ից 4 միլիոն դրամ է ստանում, իսկ գլխավոր դերակատարման համար ամսեկան 10000 դոլար: Չգիտես էլ, հավատաս թե չէ, սակայն այս լուրը մի փոքր մտորելու տեղ է տալիս. Իսկ ինչքան են ստանում մեր ակադեմիկոսները»»:
Այս լուրերի շուրջ մեկնաբանություն ստանալու նպատակով Life.panorama.am-ը կապ է հաստատել Դիանա Գրիգորյանի հետ, ով նշել է.
«Ես ոչինչ չեմ ուզում այդ թեմայի շուրջ ասել, ես շատ ուրախ եմ, որ մարդիկ իրենց համար զբաղմունք են գտնում եւ զբաղվում են: Լավ է, որ ես կարողանում եմ մարդկանց զբաղեցնել, կարծում եմ, որ դա մեծ բան է, քանի որ այսօր պարապությունը շատ է: Իհարկե, շատ կցանկանայի, որ Հայաստանում վիճակը այնքան լավ լիներ, որ պարապ մարդիկ չլինեին, ես էլ այդքան գումար ստանայի, բայց քանի որ պարապ մարդիկ շատ են, ես էլ այդքան չեմ ստանում, ուրախ եմ, որ մարդիկ կարողանում են զբաղվել»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: