Բաժիններ՝

«Շուտ-շուտ են հիվանդանում էս աղբահանողները»

asparez.am-ը գրում է. Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի ամենաշաբաթյա աշխատանքային խորհրդակցությունը սովորականի պես սկսվեց քաղաքի մաքրման աշխատանքներից, մասնավորապես՝ կենցաղային աղբահանությունից, ինչի հետ կապված քաղաքապետ Սամվել Դարբինյանն արտահայտեց իր անթաքույց դժգոհությունը:

-Պարո՛ն Մելիքյան, խնդրում եմ լուրջ ուշադրություն դարձնել Երեւանյան, Չուխաջյան փողոցների կենցաղային աղբահանությանը եւ սանիտարական մաքրմանը,-Ս. Դարբինյանը դիմել է  կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի պետին:

-Շատ վատ վիճակի մեջ է նաեւ նախկին Շահումյան, այժմյան Զորավար Անդրանիկի փողոցը: Տերեւաթափը գնացել է, էդ կույտերը մեկը մյուսի հետեւից շարված են եւ ոչ մի հատ տեղափոխված չի: Ես շրջայց եմ կատարել. շատ, թե քիչ գոհ եմ Էդմոնի տարածքներից: Միայն այս տարածքներում է, որ աղբարկղերը լրիվ լիքը չեն եղել եւ դրանց կողքերին էլ այդքան թափված աղբ չի եղել, բայց, այնուամենայնիվ, բոլոր տարածքներում աղբարկղերի կողքերը մաքրելու խնդիր ունենք,-նշել է  համայնքի ղեկավարը:

Նշվում է, որ Վանաձորի կենցաղային աղբահանությունն իրականացնում են թվով չորս կազմակերպություններ: Նիստին, սակայն, ոչ բոլորն էին ներկա: Յուրաքանչյուր բացակա անձի համար Լյովա Մելիքյանը համապատասխան մեղմացուցիչ հանգամանք նշեց, բայց ապարդյուն:

-Շուտ-շուտ են հիվանդանում էս աղբահանողները… մեկը հիվանդ ա, մեկը գլուխը չի գտնում, բայց գործերն էլ տեղից չեն շարժվում: Ուրեմն՝ ես բացահայտ ասում եմ՝ էս պայմաններում եկող տարվա մրցույթին ոչ մեկիդ թույլ չեմ տա մասնակցել՝ բացի Էդմոնից,-հայտարարել է  Ս. Դարբինյանը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 
 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս