
Յուլիան Դրակսլերը մոտ էր «Յուվենթուս» տեղափոխվելուն, բայց նախընտրեց գումարը. Մարոտա

«Ծեր սենյորայի» գլխավոր տնօրենը մեղադրել է 22-ամյա գերմանացուն շահույթ հետապնդելու համար:
«Հուլիսին Դրակսլերը պատրաստ էր «Յուվենթուս» տեղափոխվելուն, բայց հետո փոշմանեց և նախընտրեց ավելի շատ գումար աշխատել Գերմանիայում»,- ցիտում է Մարոտային Goal.com-ը:
Գերմանիայի հավաքականի վինգերի փոխարեն «Յուվենթուսի» շարքերին միացավ Էրնանեսը:
«Նա մեր հիմնական տարբերակը չէր և մենք հասկանում էինք, որ նա ֆենոմենալ ֆուտբոլիստ չէ: Բայց մենք առաջվա պես համոզված ենք, որ սա լավ գնում էր»,- հավելել է Մարոտան:
«Յուվենթուսը» Դրակսլերի համար «Շալկե-04»-ին առաջարկում էր 15 մլն եվրո:
Օգոստոսի 31-ին գերմանացի ֆուտբոլիստը տեղափոխվել է «Վոլֆսբուրգ»:
2014թ. ամռանը Դրակսլերը Գերմանիայի ազգային հավաքականի կազմում դարձել է Աշխարհի չեմպիոն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը