
Քրիստոնեությունը մեդիտացիայի հանդեպ ի՞նչ կարծիք ունի

– Քրիստոնեությունը մեդիտացիայի հանդեպ ի՞նչ կարծիք ունի:
– Մեդիտացիան պասիվ հոգեբանական պրոցես է, որը աստվածապաշտության հետ կապ չունի: Մեկ խոսքի անընդհատ կրկնությունը Աստծով ոգեշնչվելու պատրանք է ստեղծում: Լավագույն դեպքում այդ հոգեվիճակը կարող է բերել ապատիայի, այսինքն՝ մարդուն հուզող խնդիրների նկատմամբ հիվանդագին անտարբերության: Ավելի ծանր դեպքերում մարդը կարող է երկու ծայրահեղությունների մեջ ընկնել. մի դեպքում մարդն՝ Աստծու մասին սխալ հասկացողությամբ, կարող է սեփական ապրումները շփոթել աստվածայինի հետ և արդյունքում հպարտանա, իսկ մյուս դեպքում կարող է ընկնել կա՛մ վհատվության, կա՛մ էյֆորիայի մեջ, որոնք կարող են բերել հոգեկան հիվանդության: Ուստի խորհուրդ չի տրվում զբաղվել մեդիտացիայով:
Օրհնությամբ՝ Տ. Սմբատ քահանա Սարգսյան
qahana.am