«Ես չեմ մրցում Կրիշտիանու Ռոնալդուի հետ, և նա էլ չի մրցում ինձ հետ». Լիոնել Մեսսի
Արգենտինացին հայտարարել է, որ իրեն առաջ է մղում ոչ թե՝ մրցակցությունը պորտուգալացու հետ, այլ՝ կատալոնյան թիմի համար ամենալավն անելու ցանկությունը:
«Օգնում է ինձ Կրիշտիանուն դառնալ ավելի լա՞վը: Դրանք բաներ են, որոնց մասին մարդիկ են սիրում խոսել: Բայց ես չեմ մրցում Կրիշտիանուի հետ և մտածում եմ, որ ինքն էլ ինձ հետ չի մրցում: Ես միայն ամենալավն եմ ցանկանում իմ թիմին: Հենց դրա վրա եմ ես աշխատում:
Կարող եմ ես ինձ պատկերացնել մեկ այլ առաջնությունո՞ւմ: Չեմ ցանկանում հեռուն նայել: Ես ապրում եմ ներկայով, իսկ այսօր ես «Բարսելոնայի» ֆուտբոլիստ եմ Իսպանիայի առաջնությունում, որտեղ գումար եմ աշխատել և այստեղ ես ինձ լավ եմ զգում»,- ասել է Մեսսին Yahoo Sport-ին տված հարցազրույցում:
2008թ.-ից Մեսսին և Ռոնալդուն միակ ֆուտբոլիստներն են, որոնք արժանացել են «Ոսկե գնդակի»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը