Սոցցանցերը հաստատ նրա համար չեն ստեղծվել, որ աշխարհին հաղորդենք, թե ինչ ենք կերել նախաճաշին. Էդվարդ Նորթոն
Էդվարդ Նորթոնի կյանքի կանոնները
Սոցցանցերը հաստատ նրա համար չեն ստեղծվել, որ աշխարհին հաղորդենք, թե ինչ ենք կերել նախաճաշին:
Ես այնպիսին եմ, ինչպիսին կամ՝ մարդ, ով մեծացել է մանկական հեռուստատեսության ոսկեդարում:
Ողջ կյանքիս ընթացքում երբեք այնպիսի դեր չեմ խաղացել, որի համար պահանջվեր իմ անձնական փորձը:
Դերասան լինելը վատ աշխատանք չէ, եթե կարողացել եք վաստակել դա: Բայց նաև ցանկացած ոք, ով այդ անսովոր աշխարհում աշխատանք ունի, կարող է համարել, որ վատ չի տեղավորվել: Իսկ նա, ով ունի աշխատանք, որից հաճույք է ստանում, կարող է իրեն աշխարհի ամենաերջանիկ մարդը համարել:
Մասնագիտությանս նայում եմ՝ որպես փախուստի միջոց. ինչպես գաղտնի բանալի, որը համընկնում է բոլոր դռներին, և, ինչպես յուրահատուկ անցաթուղթ, որը թույլ է տալիս հայտնվել ցանկացած իրականության մեջ ու շնչել դրա բույրը: Ես պարզապես վայելում եմ այդ անվճար անցաթուղթը:
Չեմ կարծում՝ մարդիկ իրավունք ունեն պահանջելու, որ քո բոլոր արարքները միանման լավը լինեն:
Ես չեմ ուզում լինել այն դերասաններից, որոնք ասոցիացվում են իրենց կերպարների հետ: Կարծում եմ՝ իրավունք ունես ամեն ինչ գոնե մեկ անգամ փորձելու, բայց եթե նույն բանն անում ես մի քանի ֆիլմում անընդմեջ, դա քեզ վրա նստում է՝ ինչպես այն պիջակը, որը հետո շատ դժվար է հանել:
Ես նախընտրում եմ ապրել Նյու Յորքում, որովհետև դա այն վայրն է, որտեղ ցանկացած մարդ կարող է վայելել անվերջանալի անանունություն:
Ես արդեն գրեթե մոռացել եմ՝ ինչ է նշանակում՝ հպարտանալ քո կառավարությունով:
Սարսափելի արարքների մեծ մասը կատարվում է մարդկանց մասին հոգատարության տեսքով, օրինակ՝ իմ և ձեր:
Անվտանգությունն այդքան էլ մենիմաստ չէ, ինչպես թվում է: Օրինակ՝ գիշատիչ թռչուններն ամեն օր սպանում են ինչ-որ մեկին: Նայեք նրանց ու հարցրեք ձեզ. իրո՞ք ուզում եք, որ ձեր անվտանգությունն էլ ապահովվի նման եղանակով:
Լավ կինոն չպետք է հարցերի պատասխանի: Լավ կինոն պետք է ստիպի քեզ՝ հարցեր տալ:
Երբեք չեմ ասել, թե լավ դերասան եմ: Բայց այդքան էլ վատ չեմ կարողանում հետևել տարբեր մարդկանց, իսկ հետո կրկնել նրանց շարժումները: Միմիկաներն իմ արվեստի գլխավոր բաղադրիչներն են, այդպես էլ հիշեք:
Փառքն ավելի քայքայող է, քան ժանգը:
Թարգմանությունը՝ 168.am-ի