
Հանրաքվեն օրակարգային թիվ մեկն հարցն է. Էդուարդ Շարմազանով

Այսօր ՀՀԿ ԳՄ նիստում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստական աշխատանքների քննարկման ժամանակ կարևորվել է, որ ՀՀ քաղաքացիները լինեն կողմ և ամեն ինչ անցնի լեգալ, միջազգային ժողովրդավարական չափանիշներին համապատասխան: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Ըստ նրա՝ արդեն սկսվել է ակտիվ քարոզարշավը, հանրաքվեն օրակարգային թիվ մեկն հարցն է, կլինեն հանդիպումներ բնակիչների հետ, որոնց մասին կտեղեկացնեն:
«Մեր խնդիրն է բաց քարոզարշավ իրականացնել և յուրաքանչյուր քաղաքացուն հասցնել բարեփոխումների էությունը»,- ասաց Շարմազանովը: