«Ոչ»-ի ճամբարում տեսնում ենք մի քանի ճակատ, մի քանի ֆրոնտ, մարդիկ, ովքեր իրար ուղղակի չեն հանդուրժում

Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դեռևս չի հստակեցրել «այո»-ի քարոզարշավին իր մասնակցության մարտավարությունը: 168.am-ի հետ զրույցում ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ դեռևս բավականաչափ ժամանակ կա, քաղխոհրդի հետ կքննարկեն և կընտրեն քարոզարշավին մասնակցության իրենց կերպը:

Անդրադառնալով թե´ «այո»-ի և թե´ «ոչ»-ի ճակատներում առկա ուժերի մասնատվածությանը, Ն.Զոհրաբյանը դա միանգամայն նորմալ համարեց. «Յուրաքանչյուր քաղաքական ուժ «այո»-ի ճամբարում նորմալ է, որ առանձին քարոզարշավ տանի, իսկ «այո»-ները միմյանց հասցեին չեմ լսել, որ վարկաբեկիչ հայտարարություններ անեն, գոնե այս փուլում՝ ի տարբերություն «ոչ»-ի ճամբարի, որտեղ տեսնում ենք մի քանի ճակատ, մի քանի ֆրոնտ, մարդիկ, ովքեր իրար ուղղակի չեն հանդուրժում, մարդիկ ովքեր մի հարթակում կամ մի սեղանի շուրջ նստել չեն կարող: Բայց դա բացարձակապես իրենց գործն է, յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում իր մարտավարությունը և, ի վերջո, վերջնական վճիռը, վերջնական խոսքն ասելու է հանրությունը՝ դեկտեմբերի 6-ին»:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս