Սուրեն Թումասյանը՝ նոր սիթքոմի, ապագա պլանների ու ընտանիք կազմելու մասին. Life.panorama.am
Life.panorama.am-ն այսօր զրուցել է դերասան Սուրեն Թումասյանի հետ, ով կայքի հետ զրույցում խոսել է ոչ միայն աշխատանքից, այլեւ պատմել է անձնական կյանքի որոշ մանրամասներ:
-Սուրեն, դուք այն դերասաններից եք, ով հեռուստատեսային երկարետեւ դադարներ կածես թե չի հայտարարում, Ձեր խաղացանկը իրարից բավականին տարբեր են, հիմա էլ սիթքոմ եւ կրկին անսպասելի կերպար, մի փոքր կպատմե՞ք նոր աշխատաքնի մասին:
– Սովորաբար, երբ ինձ ինչ-որ մի դեր են առաջարկում որևէ նախագծում, կամ գեղարվեստական ֆիլմում, չեմ մերժում, որովհետև առաջին հերթին ինձ աշխատել է պետք, որպեսզի նաև կարողանամ աճել: Եթե մարդը երկար ժամանակ չի զբաղվում այս գործով, նա ուղղակի չի կարող լավը լինել: Ոմանք, երբ ֆինանսապես ապահով են, չգիտես ինչու մեծամտանում են և իրենց թվում է, որ իրենք այնքան լավն են, որ պետք է Հոլիվուդում նկարահանվեն: Բայց արդյունքում ի՞նչ է ստացվում, նրանք ուղղակի չեն նկարահանվում և վերջ: Իսկ ես, եթե չեմ հրաժարվում ամենատարբեր նախագծերում զբաղվելուց և դրանց անուններ չեմ «կպցնում», ուրեմն պետք է նաև ամենատարբեր դերերով փորձեմ ներկայանալ, այո՛:
Նոր կերպարս, որի անունը Ստեփան է, շատ ինքնատիպ է ստացվում այն առումով, որ տարբեր իրավիճակներում հայտնվելով շատ անսպասելի և անկանխատեսելի է դառնում. սկզբում նա, ամենայն հավանականությամբ, երկար ժամանակ աշխատանք փնտրելուց հետո կամ մի գուցե հերթական անգամ այն կորցնելուց հետո, հիմա էլ բարմենի աշխատանք է գտնում: Արդեն հասկացաք, որ այդպիսի տեսակը այդ մասնագիտության հետ էլ որևէ կապ չի ունեցել: Հիմա կերպարս արդեն ուրիշ կարգավիճակում է հայտնվել: «Ընտանյոք հանդերձ» սիթքոմի ռեժիսորն է Հրաչյա Զաքարյանը, նկարահանումները դեռ ընթացքի մեջ են, չնայած սիթկոմը հոկտեմբերի 3-ից եթերում է: Իսկ թե ի՞նչ կստացվի մեզ մոտ արդյունքում, կիմանանք ձեզ հետ միասին, երբ տեսնենք:
-Սուրեն, բացի սիթքոմից այս ընթացքում էլ ինչո՞վ եք զբաղված, ի՞նչ ծրագրեր կան առաջիկայում:
– Պետք է խոստովանեմ, որ այս շրջանում բավականին ծանրաբեռնված եմ: Սիթքոմի նկարահանումներից բացի մասնակցություն ունեմ նաև երկու գեղարվեստական ֆիլմերում: Առայժմ չակերտները չբացեմ՝ այդ ֆիլմերը շուտով կհայտնվեն մեծ էկրաններին:
-Հետաքրքիր է՝ Ձեր դերային բազմազանության մեջ կա՞ն կերպարներ, որոնց բնավորությամբ հանդես գալը առավել շատ եք նախընտրում:
– Երբ սկսվեցին մեր այս սիթքոմի փորձերը, սեղանի շուրջ, դեռ նկարահանումներից առաջ զգացի, որ հումորային այս ժանրն իսկապես շատ հետաքրքիր է ինձ համար, թեպետ թատրոնում ես կատակերգական ներկայացումներում բազմիցս խաղացել եմ, սակայն բեմում և տեսախցիկի առջև աշխատելու մոտեցումները տարբեր են:
-Հեռուստադիտողը սովոր է Ձեզ տեսնել հիմնականում լուրջ դերերում, բայց հիմա նրանք արդեն ամենօրյա հանդիպում կունենա Ձեր հումորային հերոսի հետ: Հետաքրքիր է՝ ո՞ր ժանրին նախապատվություն տալիս:
-Թերեւս երկուսին էլ:
-Սուրեն, բավականին երկար տարիներ է, ինչ այս ոլորտում եք, հետաքրքիր է՝ Ձեր ընկերները այս ոլորտից են, թե նախըտրում եք ընկերների հարցում ոլորտից հեռու լինել: (Ովքե՞ր են նրանք):
– Շատերին լավ ճանաչում եմ, շփվում ենք, երբ միասին աշխատում ենք:
-Սուրեն շատ անձնական մի հարց՝ Ձեր տարիքում շատերը գուցե մի քանի երեխաներ ունեն, բայց դուք դեռ ընտանիք էլ չեք կազմել, հետաքրքիր է՝ ինչո՞ւ:
– Բարդ հարց է: Երևի ուղղակի չեմ հանդիպել այնպիսի մեկին, որի հետ կցանկանայի ընտանիք կազմել, չգիտեմ: Պատճառն այն չէ, որ ես ինձ այդ բոլոր կանանցից բարձր եմ դասել, կամ լավն եմ համարել, հուսով եմ, որ ասածս սխալ չի ընկալվի: Ուղղակի չեմ հանդիպել դեռ. հուսով եմ՝ կհանդիպեմ…
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: