Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 11-17 հոկտեմբերի, 2015
Տավուշում զինվորական մեքենայի վթարի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող:
• ՀՀ ՊՆ-ում մեկնարկել են հավաք-պարապմունքներ պաշտոնատար անձանց համար • Թուրքիայի բազմազգ տեսչական խումբն այցելել է ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի զորամասերից մեկը
• Ղազախստանում ԱՊՀ երկրների ղեկավարներն ընդունել են ռազմական համագործակցության հայեցակարգը
• Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չեխիա • ՌԴ 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումներն ամփոփիչ զորավարժություն են անցկացրել «Ալագյազում»
• Հայաստանի զինված ուժերի դիպուկահարային հատուկ դպրոցը 5 տարեկան է
ՀՀ ՊՆ՝ Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված զորամասերից մեկի ԶիԼ-131 բեռնատար մեքենան զորամաս վերադառնալու ճանապարհին գլորվել է ձորը, ինչի հետևանքով մահացել է մեկ պայմանագրային զինծառայող։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ:
Հոկտեմբերի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել են պաշտպանական հարցերի վերաբերյալ մեկշաբաթյա հավաք-պարապմունքներ, որոնց մասնակցում են ՀՀ գործադիր իշխանության, պետական և տարածքային կառավարման մարմինների պաշտոնատար անձինք։
2015թ. հոկտեմբերի 11-ից 14-ը Եվրոպայում սովորական զինված ուժերի (ԵՍԶՈւ) մասին պայմանագրի շրջանակներում Թուրքիայի բազմազգ տեսչական խումբը «Հայտարարված վայրի» տեսչություն է իրականացրել ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի զորամասերից մեկում:
ԱՊՀ պետությունների ղեկավարները Ղազախստանում անցկացված գագաթնաժողովի շրջանակներում ընդունել են մինչև 2020թ. ռազմական համագործակցության հայեցակարգը, 2016-2020թթ. արտաքին սահմանների սահմանային անվտանգության ամրապնդման հարցում համագործակցության ծրագիրն ու ստորագրել են իրավապահ ոլորտի, բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման ուղղությամբ մի շարք միջազգային պայմանագրեր: Գագաթնաժողովին մասնակցել են նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահները։
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 12-ին պաշտոնական այցով մեկնել է Չեխիա, որտեղ նախարարը հանդիպել է Չեխիայի պաշտպանության նախարար Մարտին Ստորպնիցկուն և խորհրդարանի Ստորին պալատի փոխնախագահին:
Ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի հրետանավորները զորավարժության ժամանակ
Ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի հրետանավորները զորավարժության ժամանակ
Հոկտեմբերի 15-ին Հայաստանի Արագածոտնի մարզի «Ալագյազ» զորավարժարանում անցակցվել է Ռուսաստանի՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի գումարտակային մարտավարական զորավարժության ակտիվ փուլը։
Աղբյուրը՝ razm.info: