
Ես ոչ մեկին փող չեմ տվել, որ Գերմանիան 2006թ. Աշխարհի առաջնության անցկացման իրավունք ստանա. Ֆրանց Բեկենբաուեր

2006թ. Աշխարհի առաջնության հայտակոմիտեի ղեկավար Ֆրանց Բեկենբաուերը հերքել է տեղեկությունն այն մասին, որ Գերմանիան կաշառել է ՖԻՖԱ-ի չինովնիկների` մրցաշարի անցկացման իրավունքը ստանալու համար:
«Ես ոչ մեկին փող չեմ տվել այն բանի համար, որպեսզի Գերմանիան 2006թ. Աշխարհի առաջնության անցկացման իրավունք ստանա: Եվ ես վստահ եմ, որ հայտակոմիտեի անդամներից ոչ ոք դրանով չի զբաղվել»,- ասել է Բեկենբաուերը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը