
Մեմֆիս Դեպայի բացակայությո՞ւնը. բոլորը չէ, որ ադապտացվում են թիմային փիլիսոփայությանը. Լուի Վան Գալ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչին ձեռնտու չի հոլանդացի նորեկի խաղը:
«Բոլոր խաղացողները չէ, որ կարող են ադապտացվել թիմի փիլիսոփայությանը: Դա հնարավոր չէ կանխագուշակել: Այս կամ այն ֆուտբոլիստը շատ ուժեղ որակներ է ունենում, որոնք, սակայն, անհրաժեշտ է աշխատեցնել թիմի համար:
Ավելի վաղ նման բան պատահել է Դի Մարիայի և Ֆալկաոյի հետ: Նրանք 2-ն էլ գերազանց ֆուտբոլիստներ են, բայց անհրաժեշտ է հարմարվել խաղային փիլիսոփայությանը: Խոսքը միայն Դեպայի մասին չէ: Խոսքը թիմի յուրաքանչյուր նորեկի մասին է»,- Վան Գալին մեջբերում է The Telegraph-ը:
Դեպան չէր մասնակցում «Էվերթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղին:
Անգլիայի առաջնության 8 խաղերում Դեպան խփել է 1 գնդակ և կատարել է 1 գոլային փոխանցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը