
Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի հետ

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցում հոկտեմբերի 18-ին մասնակցել է կիրակնօրյա պատարագին եւ ջրօրհնեքի արարողությանը:
Պատարագից հետո ԱԺ փոխնախագահն այցելել է Սանկտ Պետերբուրգի հայկական մշակութային կենտրոն, ներկա գտնվել քաղաքի Հայ առաքելական եկեղեցու Լազարյանների անվան հայեցի դաստիարակության կենտրոնի սաների համերգին:
Էդուարդ Շարմազանովը հայկական մշակութային կենտրոնում հանդիպել է հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Նա իր երախտագիտությունն է հայտնել նրանց՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին ակտիվ մասնակցելու համար: Քննարկվել են Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը, ինչպես նաեւ հայապահպանությանն առնչվող հարցեր: