
7 օր, 7 մայրցամաք և 7 խաղ՝ բարեգործության համար

Mirror-ը հայտնում է, որ Անգլիայի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Դևիդ Բեքհեմը հատուկ ակցիա կկազմակերպի ՅՈՒՆԻՍԵՖ բարեգործական ընկերության հետ իր համագործակցության 10-ամյակի առիթով:
Անգլիացի ֆուտբոլիստը, ով իր կարիերայի բարձունքում հանդես էր գալիս 7 համարի ներքո, բարեգործական ֆոնդ է բացել, որի շուրջ ամեն բան խորհրդանշվում է 7 թվով: 7 օրում Բեքհեմը կխաղա 7 մայրցամաքների 7 ստադիոններում:
«Ես ուզում եմ տեսնել մի աշխարհ, որտեղ երեխաները պաշտպանված կլինեն բռնությունից, աղքատությունից ու հիվանդություններից: Այս խաղերն ինձ հնարավորություն կտան հասարակության տեղեկացվածությունը բարձրացնել այս խնդրի մասին ու միջոցներ գտնել երեխաներին օգնելու համար, ովքեր շատ ունեն դրա կարիքը»,- նշել է ֆուտբոլիստը:
Առայժմ հայտնի է միայն, որ Աֆրիկայում Բեքհեմը կխաղա Ուգանդայում, Ավստրալիայում՝ Պապուայում, իսկ Օվկիանիայում՝ Նոր Գվինեայում:
Սիրարփի Աղաբաբյան