
Հենրիխ Մխիթարյանը՝ 9-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

Whoscored.com կայքը կազմել է Բունդեսլիգայի 9-րդ տուրի խորհրդանշական հավաքականը, որում տեղ է գտել նաև Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը գոլի հեղինակ է դարձել «Մայնցի» դեմ խաղի վերջնամասում: Հենրիխը մասնակցել է ողջ խաղին և, բացի գոլից, մասնակցել է նաև առաջին գոլի կազմակերպման ընթացքին:
Մխիթարյանը ստացել է 9 բալ հնարավոր 10-ից:
Սիրարփի Աղաբաբյան