Արմավիրի մարզում արտառոց կենդանի է ծնվել. shamshyan.com
Shamshyan.com-ի փոխանցմամբ, Երասխահուն գյուղի բնակչուհի, 56-ամյա Անուշ Կոստանյանը հոկտեմբերի 18-ին առավոտյան ժամը 05:30-ի սահմաններում, երբ փորձել է կովին կթել, չի կարողացել, քանի որ, ըստ նրա պատմածի` անհանգիստ կովը շարժումներ էր անում և չէր ենթարկվում իրեն, մինչդեռ Անուշը միշտ առանց խնդիրների կթել է կովին: Անհանգստանալով այդ հանգամանքից, Անուշը խնդրել է, որ իրեն օգնության գա Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի անասնաբույժ Եղիշ Կոստանյանը:
Վերջինս նայելով անասունին, ասել է, որ նա վիժում է: Դրանից հետո անասնաբույժը ինքն իր ուժերով կովի միջից կարողացել է դուրս բերել ընդերքը, որի մեջ եղել է տարօրինակ կենդանի`թռչունի գլխով, կովի մարմնով:
Գյուղացիներն ասել են, որ նման դեպք առաջին անգամ է հանդիպում գյուղում:
Մանրամասն սկզբնաղբյուր կայքում: