Բաժիններ՝

Քարաթափում Գորիս-Տաթև ավտոճանապարհին. մեկնել է մեկ մարտական հաշվարկ

Հոկտեմբերի 18-ին, ժամը 20.38-ին տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գորիս-Տաթև ավտոճանապարհի 30-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (ընկել է մեկ քար՝ մոտ 1 խմ)՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի:

Հրշեջ-փրկարարները ՃՇՇ աշխատակիցների հետ համատեղ քարը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031