Բաժիններ՝

«Ամերիկյան սարսափների պատմություն. հյուրանոց» և «Ճիչերի թագուհին» սկանդալի առիթ են դարձել

Հեռուստատեսության հարցերով ծնողական խորհուրդը (The Parents Television Council) բողոք է ներկայացրել «Ամերիկյան սարսափների պատմություն. հյուրանոց» և «Ճիչերի թագուհին» սերիալների վերաբերյալ, որոնց հեղինակներն ու պրոդյուսերներն են Ռայան Մերֆին ու Բրեդ Ֆալչուկը:

Ինչպես տեղեկացնում է The Hollywood Reporter-ը՝ խորհրդի նախագահ Թիմ Ուինտերը քննադատել է սերիալներում առկա «անհավանական բաց տեսարանները և առանձնակի դաժանությունը»:

«Ամերիկյան սարսափների պատմություն. հյուրանոցի» առաջին էպիզոդում ցուցադրվել է խմբակային սեքս, որի մասնակիցներից էին Լեդի Գագայի ու Մեթ Բոմերի մարմնավորած կերպարները: Բացի դրանից, առաջին էպիզոդում ցուցադրվել է բռնաբարության բաց տեսարան:

«Այդ դրվագներն ամենանողկալին ու զազրելին էին, ինչը ես երբևէ տեսել եմ հեռուստատեսությամբ»,- ասվում է Ուինտերի էլեկտրոնային նամակում:

Խարհուրդը քննադատել է նաև «Ճիչերի թագուհին» սարսափ-կոմեդիայի եթեր հեռարձակվելու ժամը (19:00)՝ հայտարարելով, որ դա այդ սերիալի ցուցադրման համար անհարմար ժամ է: Նրանք նշել են, որ ընտանեկան ժամին էկրանին ցուցադրվում է ֆիլմ, որտեղ անբարո հարցերի մասին քննարկումներ են, իսկ այդ ամենը հովանավորվում է «Մակդոնալդսի» կողմից:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս