
«Բարսելոնան» դեմ է Լիոնել Մեսսիի մասնակցությանը Բրազիլիայի հետ խաղում

Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան կարևոր խաղի համար ցանկանում է արագացնել հարձակվողի վերականգնումը: Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան հույս ունի, որ ազգային հավաքականի հարձակվողը կհասցնի վնասվածքից վերականգնվել և կմասնակցի 2018թ. Աշխարհի առաջնության Բրազիլիայի դեմ ընտրական խաղին: Այդ մասին գրում է տեղական մամուլը:
«Բարսելոնան», որի կազմում խաղում է Մեսսին, դեմ է իրադարձությունների նման զարգացմանը և մտադիր է վիճարկել Խերարդո Մարտինոյի ցանկությունը:
«Կապտանռնագույնների» կարծիքով վնասվածքից հետո Լիոնելի արագացված նախապատրաստումը կարող է ռեցիդիվ առաջացնել:
Վերջին տվյալներով, արգենտինացին կհասցնի վերականգնվել մինչև «Ռեալի» դեմ խաղը, որը տեղի կունենա նոյեմբերի 21-ին:
Արգենտինա – Բրազիլիա խաղը տեղի է ունենալու նոյեմբերի 14-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը