Բաժիններ՝

Ես նման եմ գինու, տարեցտարի ավելի լավն եմ դառնում. Իբրահիմովիչ

«ՊՍԺ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է, որ չի կարծում, թե իր կարիերան 34 տարեկանում անկում է ապրում: Ըստ նրա իր կարիերան ծաղկման գագաթնակետում է:

«Ես նախկինի պես կարծում եմ, որ աճ եմ գրանցում, չնայած այն հանգամանքին, որ 34 տարեկան եմ: Ես գինու նման եմ, տարեցտարի ավելի լավն եմ դառնում: Չեմ զգում, որ անկում եմ ապրում, ընդհակառակը:

Հոգեբանության տեսանկյունից ավելի ուժեղ եմ դարձել: Նախկինի պես ես գոլերի քաղց եմ զգում: Շատ գոհ եմ այն ամենից, ինչ եմ արել մինչև հիմա «ՊՍԺ»-ում, և դեռ ինչեր եմ անելու: Պետք է շարունակեմ կենտրոնացած մնալ, թարմ, առողջ և շարունակել անել այն, ինչ անում եմ: Ինձ ոչինչ չի կանգնեցնի, իմ նպատակներին հասնելու համար ես սարեր եմ շուռ տալիս»,- Իբրահիմովիչի խոսքերը փոխանցում է «ՊՍԺ»-ի պաշտոնական կայքը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս