Թուրքիայի ԶՈՒ-ն խոցել է ռուսական արտադրության անօդաչու սարք. Haberturk
Անօդաչու թռչող սարքը, որը Թուրքիան խոցել էր Սիրիայի հետ սահմանին, եղել է ռուսական արտադրության: Ինչպես հայտնում է Haberturk-ը, թուրքական ռազմաօդային ուժերը խփել են «Օռլան-10»:
Պարբերականը նաև հրապարակել է խոցված անօդաչու թռչող սարքի լուսանկարները: Այն, որ դա կարող է լինել «Օռլան-10», վկայում է սարքին բնորոշ մետաղական «քիթը»:
Անօդաչու սարքն ունի երկու շարժիչ, դրա քաշը 15 կիլոգրամ է, այն կարող է կրել տեսախցիկ, որի քաշը տատանվում է 3-4 կիլոգրամի սահմաններում: Ռուսաստանի Հատուկ տեխնոլոգիական կենտրոնն այն սկսել է արտադրել դեռ 2013 թվականից:
Հիշեցնենք, որ այսօր Թուրքիայի ռազմաօդային ուժերը խոցել էին երկրի օդային տիրույթը Սիրիայի կողմից հատած անօդաչու թռչող սարք:
Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը նախազգուշացրել է, որ իր երկրի օդային տարածքն անօրինական կերպով հատողները կպատժվեն:
ՌԴ պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտարարել է, որ բոլոր ռուսական ինքնաթիռներն իրենց տեղում են ու շարունակում են աշխատել պլանային ռեժիմով: