
Շեյխ Սալմանը կդառնա ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի թեկնածու

Ինչպես հաղորդում է The Guardian-ը, ֆուտբոլի ասիական կոնֆեդերացիայի ղեկավար Շեյխ Սալման Բին Իբրահիմ Ալ Խալիֆան, ով ավելի վաղ բացահայտ աջակցում էր ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին, մտադրված է անձամբ առաջադրվել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համար:
Սալմանի դիրքորոշումը փոխվեց այն բանից հետո, երբ Պլատինին 90 օրով հեռացվեց ֆուտբոլային գործունեությունից:
ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններին մասնակցելու համար դիմումների հանձնման ժամկետը լրանում է հոկտեմբերի 26-ին և սպասվում է, որ ասիական կոնֆեդերացիայի նախագահը մինչև հաջորդ շաբաթվա վերջ պաշտոնապես կգրանցի իր թեկնածությունը: Սալմանին արդեն աջակցում են Ասիայի, Եվրոպայի և Հարավային Ամերիկայի մի շարք երկրներ և նա հաղթելու ռեալ շանսեր ունի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը