Բաժիններ՝

«Մենք ունենք 2 հարձակվող, դրանից ավել ինձ պետք չէ». Յուրգեն Կլոպ

«Լիվերպուլի» նոր գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Անգլիայի առաջնության «Տոտենհեմի» դեմ իր առաջին խաղի նախօրեին մեկնաբանել է թիմի հարձակվողների հետ կապված իրավիճակը:

Հիշեցնենք, որ մերսիսայդցիների հարձակվող Դենի Ինգզը վնասվածքի պատճառով դուրս է եկել շարքից մինչև մրցաշրջանի ավարտը:

«Մեզ մոտ է Օրիժին, չէ՞ որ Դուք գիտեք նրան: Տվյալ պահին մեր հարձակման գծում կան 2 ֆուտբոլիստ` Սթարիջը և Օրիժին: 2 հարձակվող, ավել ինձ պետք չէ:

Ինչ վերաբերում է Ֆիրմինոյին և Բենտեկեին, ապա նրանք շուտով կվերադառնան: Հուսով եմ, որ նրանք կանցնեն լիարժեք մարզումների հաջորդ շաբաթվանից»,- ասել է Կլոպը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս