«Այո, ես ռուս եմ». Արա Աբրահամյան
«Այո, իհարկե, ես ռուս եմ: Բա, որովհետև եթե Ռուսաստանում ապրում եմ… գիտե՞ք՝ ինչ ա նշանակում ռուս: Դուք գիտե՞ք դա ինչ ա: Էսօր Ռուսաստանում եթե ես դուրս եմ գալիս, գալիս եմ Ամերիկա Ռուսաստանից, ինձ ընդունում են որպես Ռուսաստանի քաղաքացի, ասենք, իրանք ասում են՝ մեր ռուս հյուրը: Ռուս արդեն դա չի նշանակում, ասենք, ինչ-որ ազգություն, դա ոնց որ ամերիկացի: Ես հայ եմ, հպարտանում եմ իմ հայությամբ: Ես հպարտանում եմ իմ ծննդավայրով, հպարտանում եմ իմ գյուղով: Ես Մալիշկայում եմ հայտարարություն անելու՝ գնալու եմ ընտրությունների, թե չէ: Գնալու եմ մեր գյուղացիների հետ խորհրդակցեմ՝ իրանք գործում կտա՞ն մեծ քաղաքականություն գնալու, թե՞ ոչ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, որ մի անգամ հայտարարել է, որ ռուս է, արդյոք հիմա՞ էլ է իրեն ռուս համարում:
Ըստ Աբրահամյանի՝ եթե ինքն ասում է՝ ռուս եմ, դա չի նշանակում, որ ազգությամբ է ռուս. «Ես հոգով, սրտով հայ եմ: Ես ամբողջ աշխարհով մեկ տարածում եմ իմ հայությունը: Ես բոլոր տեղերը նշում եմ, բոլոր տեղերն ասում եմ մեր տարբերությունը: Ես ՄԱԿ-ում ելույթ եմ ունենում շատ հաճախակի և ասում եմ հայերի տարբերությունը ընդհանրապես ամբողջ աշխարհից՝ որն ա մեր տարբերությունը, որն ա մեր տրադիցիան, որն ա մեր կուլտուրան, որ կարելի ա օրինակ ծառայի այլ ազգերի էլ: Ես հաճախակի եմ դա ելույթ ունենում տարբեր միջազգային բարձր ամբիոններից, ՅՈՒՆԵՍԿՕ, և այդ մասին պատմում եմ: Ես լիարժեք հայ եմ, կարող եք չկասկածել»:
«Ես, հետո, ինտերնացիոնալ մարդ եմ»,- հավելեց Ա.Աբրահամյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: