«Թուրքական կողմը՝ ուղղաթիռով հայկական կողմը հատելով, փորձ է անում քաջալերել Ադրբեջանին՝ իր փոքր եղբորը». Արտակ Դավթյան

«Մի դրական կողմ կա այստեղ, որ մեզ անվերջ համոզում են, թե մեր սահմանը հուսալիորեն պահպանված է ՀԱՊԿ-ի պայմանագրով և ռուսական զորքերով, պարզվեց որ ցանկացած նման գործողության դեպքում, ոչ մի արձագանք չի լինում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով օրերս թուրքական ուղղաթիռի հայկական սահմանը հատելու մասին՝ ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը՝ հավելելով, թե ՀԱՊԿ-ի կողմից գոնե դիվանագիտական արձագանք պետք է լիներ:

Ըստ Ա. Սեդրակյանի՝ Հայաստանի արտաքին դիվանագիտությունն արդեն շատ վաղուց անարձագանք մի ինստիտուցիա է, և զբաղված է Աֆրիկյան երկրների հետ ջերմ դիվանագիտական հարաբերություններ կառուցելով:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատագամավոր Արտակ Դավթյանի կարծիքով, սակայն, պետք չէ ամեն ինչ կապել Ռուսաստանի ծավալած գործողությունների հետ. «Բնական է, որ Ադրբեջանը, որը արկածախնդրություն ունեցավ, այն հարվածները, որ ստացավ, որոշակի խուճապային ընկճախտի մեջ ընկավ: Թուրքական կողմը, այդ ուղղաթիռով հայկական կողմը հատելով, փորձ է անում քաջալերել Ադրբեջանին՝ իր փոքր եղբորը, ինչի ականատեսը եղանք»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031