«Կցանկանայի ևս մեկ անգամ աշխատել Անգլիայում». Կարլո Անչելոտի
Իտալացի մասանգետը, ով պլանավորել էր բաց թողնել մրցաշրջանը, պատրաստ է վերադառնալ աշխատանքի արդեն հունվարին:
«Ես կցանկանայի աշխատել Պրեմիեր լիգայում: Այնտեղ ֆուտբոլի շուրջ իդեալական պայմաններ են և շնճման մակարդակը բավարար է, որպեսզի հնարավոր լինի հանգիստ ռեժիմով աշխատել: Կարիերաս ավարտելուց առաջ ես կցանկանայի նորից փորձել դա:
Իմ արձակուրդը կտևի մինչև տարվա վերջ, իսկ դրանից հետո նորից կսկսեմ: Ուր ես կգնա՞մ. այնտեղ, որտեղ կկանչեն: Ես ամեն ինչ կպայամանվորվեմ, ծանր ու թեթև կանեմ և հետո կորոշեմ: Մի քանի շաբաթ առաջ ես զգուշանում էի, որ ինձ կձանձրացնեն առաջարկություններով, բայց իրավիճակը փոխվեց: Եթե ոչ մի անսպասելի բան չլինի, ես աշխատանքի կանցնեն հունվարին:
Ով կհաթղի Պրեմիեր լիգան այս տարի՞: «Մանչեսթեր Սիթին»: Նրանք ուժեղագույն կազմ ունեն»,- ասել է Անչելոտին Corriere dello Sport-ին տված հարցազրույցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը