Բարձր խոլեստերինի ու արյան ճնշման դեմ պայքարող լավագույն ըմպելիքը
                                    Healthylivingstyle կայքը ներկայացնում է մի հրաշք ըմպելիք, որը դարեր ի վեր օգտագործվել է տարբեր ազգերի կողմից՝ շատ հիվանդություններ բուժելու և առողջական վիճակը վերականգնելու համար: Բացի այդ՝ այս ըմպելիքը հրաշալի կերպով լավացնում է նաև իմունային համակարգը:
Այս ըմպելիքի յուրաքանչյուր բաղադրիչ իր յուրահատուկ և օգտակար հատկանիշներն ունի, որոնց մասին բազմիցս խոսել ենք մեր նախորդ հրապարակումներում: Սակայն, երբ այս բաղադրիչները միախառնում ենք, ստանում ենք այնպիսի մի հրաշք ըմպելիք, որը մի քանի անգամ գերազանցում է դրանցից յուրաքանչյուրի օգտակար հատկությունները:
Բաղադրություն
- 1 պճեղ սխտոր
 - 1 ճ/գ կիտրոնի հյութ
 - 1 կտոր թարմ կոճապղպեղ
 - 1 ճ/գ խնձորի քացախ
 - 1 թ/գ մեղր
 
Պատրաստման եղանակը
Բոլոր բաղադրիչները լավ խառնեք: Եթե ցանկանում եք ավելի շատ քանակությամբ պատրաստել այս ըմպելիքից, ապա կարող եք այն պահել սառնարանում մինչև 5 օր:
Այս խառնուրդը խմեք նախաճաշից և ճաշից առաջ, սակայն պետք չէ չարաշահել, օրական 3 անգամից ավելի չի կարելի այն խմել:
Անգամ մեկ շաբաթ անց կզգաք ըմպելիքի ազդեցությունը:
Խոլեստերինի մակարդակը կիջնի, իսկ արյան ճնշումը կկարգավորվի:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    