Բաժիններ՝

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը իր թուլության ու թուլակամության պատճառով որոշում է կայացրել չմասնակցել Ադրբեջանի ընտրություններին. Լավրով

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը (Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ) իր թուլության ու թուլակամության պատճառով է որոշում կայացրել չգնալ Ադրբեջան, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ համատեղ մամլո ասուլիսում:

«Պետությունները պարտավոր են հրավիրել դիտորդների, այդ թվում՝ ԵԱՀԿ-ից ու կարևոր չէ, թե քանի դիտորդ այնտեղ կգնա: Դա քարտուղարության մեղքը չէ, սակայն կառույցը, որը գոյություն ունի, հետևողականորեն ենթարկվում է փորձությունների իր թուլակամության պատճառով ու նրանք, ովքեր փոքրամասնություն են կազմում, հրաժարվում են այն դարձնել լիարժեք կազմակերպություն՝ նախընտրելով այն պահպանել, որպեսզի հեշտ լինի մանիպուլյացիայի ենթարկելը»,- հայտարարել է Լավրովը:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի տնօրեն Մայքլ Գեորգ Լինկը հայտարարել էր, որ Ադրբեջանի իշխանությունների սահմանափակումների պատճառով իրենք ստիպված են չեղյալ հայտարարել նոյեմբերի 1-ին Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելության իրականացումը:

Ադրբեջանի իշխանությունների կողմից հրավեր ստանալուց հետո ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը առաջարկել էր փորձագետների հիմնական խմբի կազմում ներառել 30 երկարաժամկետ ու 350 կարճաժամկետ դիտորդի:

Օգոստոսի 31-ին, սակայն, ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչությունը հայտարարել էր, որ երկիրը կարող ընդունել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ 6 երկարաժամկետ ու մինչև 125 կարճաժամկետ դիտորդի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս