Բաժիններ՝

Ինչպե՞ս են Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով ձերբակալում կասկածյալներին

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով 10 մարդ է ձերբակալվել:

Ահաբեկիչների դիվերսիոն խմբի անդամների ձերբակալությունը գրանցել են տեսահսկման սարքերը, հայտնում է LifeNews-ը:
Հատուկ ծառայությունները օպերացիան ձեռնարկել էին նախօրեին՝ կեսօրին:

Հիշեցնենք, որ Մոսկվայի Ստրելբիշչենսկի նրբանցքի տներից մեկի բնակիչները զանգահարել էին ոստիկանություն, երբ շենքի մուտքում տեսել էին սև համազգեստներով ու դիմակներով մարդկանց:

Ինչպես ավելի ուշ պարզվել է, բնակելի շենքում Ռուսատանի անվտանգության դաշնային ծառայությունը իրականացրել է ահաբեկիչների վնասազերծելու օպերացիա:
Կասկածյալների բնակարանում խուզարկության ժամանակ իրավապահներն առգրավել էին պայթուցիկ սարք, որի հզորությունը կազմել է մոտ 5 կիլոգրամ տրոտիլին համարժեք:

https://www.youtube.com/watch?v=CWVZ54EjjRg

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս