Բաժիններ՝

Պարտադիր անջատեք ձեր iPhone-ի այս ֆունկցիան

Takprosto.cc կայքը գրում է, որ նույնիսկ վերջին օպերացիոն համակարգի` iOS9-ի թարմացման դեպքում, Apple ընկերության օպերացիոն համակարգն իդեալական համարել չի կարելի: Խնդիրն այն է, որ նոր համակարգը մի կարգավորում ունի, որն առաջին հայացքից օգտակար է թվում: Իրականում այն այդքան էլ օգտակար չէ: Ցանկալի է այն անջատել հատկապես այն դեպքում, երբ ինտերնետից օգտվելու ձեր հնարավորությունն անսահմանափակ չէ: Հակառակ դեպքում կարող եք հսկայական հաշիվներ ստանալ ամսվա ավարտին:

Խոսքը Wi-Fi Assist (Օգնություն Wi-Fi-ին) ֆունկցիայի մասին է, որը միացած է բոլոր  iPhone6, iPhone 6s, iPhone 5, iPhone 5s հեռախոսների վրա: Այն ավտոմատ կերպով միացնում է 3G կամ 4G ինտերնետը, երբ Wi-Fi-ի արագությունը չի բավականացնում հեռախոսին:

Այս ֆունկցիան անջատելու համար նախ՝ բացեք «Կարգավորումները» («Настройки», «Settings»), ապա՝ «Բջջային կապ» («Сотовая связь», «Celluar»), գտեք «Օգնություն Wi-Fi-ին» («Помощь с Wi-Fi», «Wi-Fi Assist»), և անջատեք այն:??????????????????????????????????????????????????????????

??????????????????????????????????????????????????????????

Կարդացեք նաև

3

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս