Բաժիններ՝

Իդեալական մարմին՝ 14 օրվա ընթացքում. արդյունավետ և անվտանգ դիետա

Takprosto.cc կայքը գրում է, որ իդեալական մարմին ունենալու ցանկությունից դրդված՝ կանայք մոռանում են իրենց առողջության մասին: Սակայն լավ արդյունքի կարելի է հասնել նաև անվտանգ դիետաների միջոցով:

Առաջին օր: Կարելի է ուտել 1-3 ձու, իսկ մրգեր ու բանջարեղեն՝ անսահմանափակ:

Երկրորդ օր: 1 լիտր կեֆիր և 500 գրամ կաթնաշոռ՝ ցածր յուղայնությամբ թթվասերով:

Երրորդ օր: Մրգերն ու հում բանջարեղենն անսահմանափակ քանակով, 1 լիտր կեֆիր կամ 1 լիտր մրգային հյութ:

Չորրորդ օր: 500 գրամ հավի ֆիլե կամ ձուկ, 1 լիտր կեֆիր:

Հինգերորդ օր: Մրգեր և բանջարեղեն անսահմանափակ քանակով:

Վեցերորդ օր: 400-500 գրամ կաթնաշոռ՝ ցածր յուղայնությամբ թթվասերով և 1 լիտր կեֆիր:

Յոթերորդ օր: Մրգեր և բանջարեղեն անսահմանափակ քանակով:

Ութերորդ օր: 300 գրամ հավ, 1 ձու, բանջարեղենով աղցան անսահմանափակ քանակով:

Իններորդ օր: Մրգեր անսահմանափակ քանակով, 150 գ տավարի միս, լոլիկով և վարունգով աղցան անսահմանափակ քանակով:

Տասներորդ օր: 150 գրամ սունկ, 2 փոքր կտոր հաց, լոլիկով և վարունգով աղցան ցանկացած քանակով, կես լիտր կեֆիր:

Տասնմեկերորդ օր: 2 ձու, 150 գրամ տավարի միս, 4 փոքր կտոր հաց, բանջարեղենային աղցան, կես լիտր կեֆիր:

Տասներկուերորդ օր: 1 լիտր կեֆիր, մրգեր և բանջարեղեն անսահմանափակ քանակով:

Տասներեքերորդ օր: 300 գրամ հավ, բանջարեղենային աղցան անսահմանափակ քանակով, 2 ձու:

Տասնչորսերորդ օր: 4 խաշած կարտոֆիլ, մրգեր անսահմանափակ քանակով, 1 լիտր կեֆիր:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս