Բաժիններ՝

«Բարսելոնան» վերականգնել է հետաքրքրությունը Ռոյսի նկատմամբ

Դորտմունդյան «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը դեռևս գտնվում է «Բարսելոնայի» տեսադաշտում:

El Mundo Deportivo-ն հաղորդում է, որ կատալոնյան ակումբը մտադրված է ամառային տրանսֆերի ժամանակ ձեռք բերել Գերմանիայի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստին:

Ըստ թերթի տեղեկությունների, կապտառնագույնները Ռոյսի մեջ տեսնում են Պեդրո Ռոդրիգեսի փոխարինողին, ով ամռանը տեղափոխվեց «Չելսի»:

Նշվում է, որ Ռոյսի տեղափոխմանը կարող է նպաստել նաև կատալոնցիների դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Ստեգենի հետ ընկերությունը, ում հետ նա հանդես է եկել Մյոնհենգլադբախի «Բորուսիայում»:

Հիշեցնենք, որ Ռոյսը երկարաձգել է պայմանագիրը Դորտմունդի «Բորուսիայի» հետ մինչև 2019թ.:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս