Բաժիններ՝

Կլոպի առաջին ձեռքբերումը «Լիվերպուլում» կարող է լինել «Սասուոլոյի» հարձակվող Բերարդին

«Լիվերպուլը» հունվարին մտադիր է գնել «Սասուոլոյի» հարձակվող Դոմենիկո Բերարդին:

Ինչպես հաղորդում է Calciomercato-ն, մերսիսայդյան ակումբի նոր գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ցանկացել է ձեռք բերել 21-ամյա իսպանացուն դեռևս դորտմունդյան «Բորուսիայում» աշխատելու ժամանակ, բայց գործարքը ձախողվել է, քանի որ Բերարդիի նկատմամբ իրավունքների կեսը տիրապետել է «Յուվենթուսը»:

Հիշեցնենք, որ հունիսին «Սասուոլոն» ամբողջությամբ գնել է թուրինյան ակումբից հարձակվողի իրավունքները 10 մլն եվրոյով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս