 
                        Ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակն շնորհվել է ճապոնացի ու կանադացի գիտնականներին
 
                                    Այսօր Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան հայտարարել է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի նոր դափնեկիրների անունները, հայտնում է BBC-ն:
Ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակն շնորհվել է ճապոնացի գիտնական Տակաակի Կաձիտեին ու կանադացի ֆիզիկոս Արթուր Մակդոնալդին նեյտրինոյի օսցիլյացիայի հայտնագործման համար:
Հիշեցնենք, որ երեկ 2015թ. Բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակն շնորհվել է իռլանդացի Ուիլյամն Քեմփբելին, ճապոնացի Սատոսի Օմուրային ու չինուհի Յույու Տուին:
Վերջիններս մրցանակների են արժանացել կլոր որդերի պատճառով հարուցված հիվանդությունների, ինչպես նաև մալարիայի բուժման նոր մեթոդների համար:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        