Բաժիններ՝

Դմիտրի Պեսկովն ամուսնանում է օլիմպիական չեմպիոնուհի Տատյանա Նավկայի հետ

Գեղասահորդ, օլիմպիական չեմպիոնուհի Տատյանա Նավկան հայտնել է, որ օգոստոսի 1-ին ամուսնանում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովի հետ, հայտնում է RIA Novosti-ն:

«Նման տղամարդ, ինչպիսին Միտյան է, չկա»,-խոստովանել է նա:
Նավկան ավելի վաղ հայտնել էր, որ այս ամռանը կամուսնանա Սոչիում:

«Ամեն ինչ զարմանալի կերպով տեղի ունեցավ, քանի որ այդպես չպետք է լիներ: Իրոք, չպետք է լիներ: Ես երկար էի դիմադրում՝ հասկանալով իրավիճակի բարդությունը՝ կար ընտանիք, երեք երեխա ու ընդհանրապես, դա սարսափելի էր:

384849877

Եթե անկեղծ, նա (Պեսկովը) ինձ սկզբում անգամ դուր չէր գալիս: Դե շփվեցինք, մի քանի անգամ գնացինք ռեստորան, մտածեցի, որ պարզապես ընկերներ ենք: Բայց նա հաղթեց էլեգանտությամբ ու համառությամբ: Խորամանկորեն ամեն ինչ արեց: Թվում է՝ սիրահետում էր, թվում է՝ ոչ:

Կարծես ասում էր, որ մենք միասին ենք լինելու, իսկ ես նրան մեկ տարի դուք-ով էի դիմում: Ոչ մի կերպ չէի կարողանում անցնել այդ սահմանը … Չէի զանգում ու հեռախոսը չէի վերցնում: Իսկ նա հաջողացնում էր ինձ գտնել իմ ընկերների միջոցով: Ու հասավ իր ուզածին: Ու ճիշտ արեց»,-ասել է Նավկան Tatler-ին տված հարցազրույցում

«Ինձ թվում է՝ մեր զգացմունքներն այսօր այնքան ուժեղ են, որ խոսքեր հարկավոր չեն: Երբ մենք երկուսով ենք, ծաղիկները ծաղկում են, արևը շողում է ու ամեն ինչ դեպի մեզ է ձգվում: Անգամ մեր Նադյուշան (Նավկայի ու Պեսկովի դուստրը) ծնվել է ժպիտը դեմքին: Ես չէի կարող պատկերացնել, որ իմ կողքին նման տղամարդ է լինելու»,-հայտարարել է Նավկան:

Գեղասահորդուհին պատմել է, որ Պեսկովի հետ ծանոթացել է 2010 թվականին համատեղ ընկերոջ ծննդյան արարողությանը: Խոսելով Պեսկովի հետ համատեղ կյանքի մասին՝ Նավկան ասել է, որ «նրա հետ հաճելի է գնալ համերգների, թատրոն, հյուր, անգամ մթերք գնելու»:

1006845633
«Միտյան պարզ մարդ է, ու ինձ նրա այդ պարզությունը դուր է գալիս»,-ասել է Նավկան:
Նավկան Եվրոպայի եռակի չեմպիոն է, աշխարհի կրկնակի չեմպոն, օլիմպիական չեմպիոնուհի (2006):

Նա 15-ամյա դուստր ունի Ալեքսանդր Ժուլինի հետ իր առաջին ամուսնությունից, ում հետ ամուսնալուծվել է 2010-ին: 2014 թվականին Նավկան ու Պեսկովը դուստր ունեցան, ում անվանեցին Նադեժդա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս